ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է<br /> 80-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
80-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻԱԿ

  • 03-04-2006 19:12:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին ժամը 16:35-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ օձի խայթոցով իրենց է դիմել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 1962թ.-ին ծնված Լ.Գյուլնազարյանը: Սակայն անհրաժեշտ օգնությունը ցույց տալու համար հիվանդանոցում հակաթույն չի եղել: Տուժածը անմիջապես տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք, որտեղ էլ նրան ներկարկվել է Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի տրամադրած հակաթույնը: Ըստ բժիշկների, Լ.Գյուլնազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարարական ծառայության ամփոփագրի, ապրիլի 2-ին ժամը 20:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հովհաննիսյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկի դուռն երկար ժամանակ է, ինչ չի բացվում: Դեպքի վայր մեկնած փրկարարները դուռը բացելով, հայտնաբերել են 80-ամյա Ա.Հովհաննիսյանի դիակը: Հարուցվել է քրեական գործ:
Նոյյան տապան  -   Հասարակություն