ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՄՐՑԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 15-02-2006 20:00:00   | Իտալիա  |  Սպորտ
ԹՈՒՐԻՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 4-րդ օրը` փետրվարի 14-ին, պայքարի մեջ մտան նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Դահուկորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոն Խաչատրյանը մասնակցեցին թիմային արագավազքի մրցումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սպորտպետկոմի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունը, հայ դահուկորդները մեկնարկել են 2-րդ խմբում (այստեղ հանդես են եկել 12 թիմեր), որտեղ մրցատարածություն են մտել վերջինը, քանի որ ամենացածր վարկանիշն են ունեցել: Հենց սկզբից ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դահուկորդներ բավական զիջում են մյուս մասնակիցներին. 2-րդ շրջանից հետո Սարգսյանն ու Խաչատրյանը մրցակիցներից ետ են մնացել ավելի քան 1 րոպեով: Եթե առաջատարները հայ դահուկորդներից առաջ անցնեին 1 շրջանով, ապա վերջիններս դուրս կհանվեին մրցումներից: Բայց Սարգսյանն ու Խաչատրյանը չեն սպասել, որ գործը դրան հասնի եւ իրենք են դուրս եկել մրցատարածությունից: Այս 2 մարզիկները եւս մեկ անգամ մրցուղի դուրս կգան փետրվարի 17-ին եւ կմասնակցեն 15 կմ անհատական արագավազքին: Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը, իսկ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը հանդես կգա փետրվարի 20-ին եւ 25-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play