ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ<br /> ՄՈՍԿՎԱՅԻ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՏԱՃԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
ՄՈՍԿՎԱՅԻ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՏԱՃԱՐՈՒՄ

  • 15-02-2006 14:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանում Հայաստանի տարվա կապակցությամբ, մարտի 1-ին Մոսկվայի նորակառույց Սբ. Ամենափրկիչ տաճարում համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը` ղեկավարությամբ Հովհաննես Չեքիջյանի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության արտաքին կապերի վարչությունից, Հայաստանի տարվա կապակցությամբ մարտի 12-26-ը Մոսկվայում կանցկացվի հայկական ջազի շաբաթ, որի ընթացքում համերգներով ելույթ կունենա Հայաստանի պետական Ջազ-բենդը` ղեկավարությամբ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի: Ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանյան Դաշնության տարբեր քաղաքներում համերգներով հանդես կգան դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, դուդուկահարներ Ջիվան Գասպարյանը եւ Գեւորգ Դաբաղյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ