ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԴԵՌԵՎՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ՈՒՆԻ ԴԱՎԻԹ<br /> ՊԵՏՐՈՍՅԱՆԸ<br />


ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԴԵՌԵՎՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆ ՈՒՆԻ ԴԱՎԻԹ
ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  • 14-02-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Աերոֆլոտ օփեն» մոսկովյան շախմատային փառատոնի գլխավոր` «Ա1», մրցաշարին մասնակցող Հայաստանի բոլոր ներկայացուցիչները 6-րդ տուրի իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին: Հայ շախմատիստներից առավել բարձր արդյունք ունի Վլադիմիր Հակոբյանը. նա 4,5 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը` կես միավորով ետ մնալով միանձնյա առաջատար Պավել Ելյանովից (Ուկրաինա): Իսկ Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը 4-ական միավորով բաժանում են 7-18-րդ տեղերը: Հայաստանի շախմատիստները շատ հաջող են խաղում նաեւ «Բ» եւ «ԳՆ մրցաշարերում: «Բ»-ում միանձնյա առաջատարը երեւանցի երիտասարդ շախմատիստ Դավիթ Պետրոսյանն է, որը 7 հնարավորից 6,5 միավոր է վաստակել եւ 2-3-րդ տեղերը բաժանող մասնակիցներից առաջ է անցել 1 միավորով: Այս մրցաշարում 5-ական միավորով 5-19-րդ տեղերը բբաժանողների թվում են Դավիթ Քալաշյանը, Ավետիք Գրիգորյանը, Արման Հայրապետյանը եւ Դավիթ Կարաթորոսյանը: «Գ» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ղարագյոզյանը եւ Անի Ավանեսյանը 7 հնարավորից վաստակել են 6 միավոր եւ բաժանում են 2-5-րդ տեղերը: Առաջատարների թվում են նաեւ Աղասի Ինանցը եւ Արմենակ Եղիազարյանը: «Աերոֆլոտ օփեն»-ի «Ա1» եւ «Ա2» մրցաշարերում մնացել է անցկացնել 3-ական, իսկ«Բ» եւ «Գ» մրցաշարերում` 2-ական տուր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play