ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

  • 26-01-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 14 գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի միջազգային մրցաշարում անցկացվեցին 10-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց աշխարհի չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան ընթացավ շատ հետաքրքիր պայքարում եւ ավարտվեց Թոփալովի հաղթանակով: Այս հաղթանակից հետո Վ.Թոփալովը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լ.Արոնյանն ունի 4,5 միավոր եւ բաժաում է 8-10-րդ տեղերը: Վեյկ ան Զեեի մրցաշարի ավարտի մնացել է 3 տուր: 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը խաղալու է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play