ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ 2005 Թ.-ԻՆ<br /> 62 ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ<br />


ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ 2005 Թ.-ԻՆ
62 ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

  • 25-01-2006 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005թ.-ին քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարված 1342 մրցույթներին մասնակցելու հայտ են ներկայացրել 3764 քաղաքացիներ: Ինչպես հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդից, հայտարարված մրցույթներից 216-ը չեն կայացել, իսկ 150-ում հաղթող չի ճանաչվել: Անցած տարի ատեստավորում են անցել 1178 քաղծառայողներ, որոնցից 62-ը չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոններին եւ ազատվել են աշխատանքից: Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար համապատասխան մարմինների ղեկավարները 2005թ.-ին ՔԾԽ-ն են ներկայացրել 6 դիմում, որոնց ընթացք է տրվել եւ նշանակվել ծառայողական քննություններ: Քննությունների արդյունքում 3 քաղծառայողներ ազատվել են զբաղեցրած պատշոններից: 2005թ.-ին ՔԾԽ-ն ընդունել է քաղծառայողների վերապատրաստման ռազմավարությունը եւ չափորոշիչները, որոնք կսկսեն իրագործվել այս տարվանից: Նշվեց, որ առաջին վերապատրաստումն անցել են 5672 քաղծառայողներ: Վերապատրաստման 2-րդ փուլի գործընթացը կրելու է ավելի մասնագիտացված բնույթ` այսինքն քաղծառայողները վերապատրաստվելու են իրենց մասնագիտական ոլորտներին համապատասխան:
Նոյյան տապան  -   Հասարակություն