«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ»-Ի ՔԱՐՏԵԶԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ<br />


«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ»-Ի ՔԱՐՏԵԶԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

  • 15-11-2005 13:42:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Նոյեմբերի 7-ին «Նյու Յորք Թայմս»-ը ծավալուն հոդված է հրապարակել վերջերս Ադրբեջանում անցկացված խորհրդարանական խարդախ ընտրությունների վերաբերյալ: Հոդվածն ուղեկցվում էր հանգամանալից քարտեզով` պատրաստված «Նյու Յորք Թայմս»-ի կողմից, որ պատկերում էր ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը: Ադրբեջանի տարածքը պատկերված էր սպիտակ, իսկ Հայաստանը ներկված էր մոխրագույն: Հետաքրքիր է, որ Ղարաբաղի տարածքը եւս ներկված էր մոխրագույն: Ավելին, Ղարաբաղի քարտեզին մեծ տպատառերով գրված էր. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ (ՀԱՅԱՍՏԱՆ)» (NAGORNO KARABAKH /ARMENIA/): Այն, ինչ ներկայացվում է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից, բացարձակապես ճշգրիտ է ամեն մի հայի տեսանկյունից: Ղարաբաղը փաստացի մաս է կազմում Հայաստանին` անկախ իր ներկայիս իրավական կարգավիճակից: Տարաբախտ ադրբեջանցի պաշտոնյաների եւ նրանց ամերիկացի լոբբիստների կողմից վրդովված հաղորդագրություններ ստանալուց հետո «Նյու Յորք Թայմս»-ը նոյեմբերի 11-ին «Ի գիտություն» խորագրի ներքո մի հակիրճ գրություն հրապարակեց. «Երկուշաբթի օրվա համարում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին հոդվածի հետ հրապարակված քարտեզում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը սխալ էր նշված: Այն մաս է կազմում Ադրբեջանին եւ ոչ թե Հայաստանին»: Կգա այն օրը, երբ «Նյու Յորք Թայմս»-ի նոյեմբերի 7-ի համարում հրապարակված քարտեզը կլինի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, որ կներառի Ղարաբաղը որպես նրա շրջաններից մեկը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն