ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑԻՆ

  • 08-11-2005 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց` 6-րդ տուրում 1,5-2,5 հաշվով զիջելով Ռուսաստանի հավաքականին: Առաջին 3 խաղատախտակների վրա ոչ-ոքի խաղացին Լեւոն Արոնյանը եւ Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Հակոբյանը եւ Ալեքսեյ Դրեեւը, Կարեն Ասրյանը եւ Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Աշոտ Անաստասյանը տանուլ տվեց Եվգենի Բարեեւին: 6-րդ տուրի մրցախաղերում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. Չինաստան (տղամարդիկ) - Ուկրաինա` 2,5-1,5, Վրաստան - Կուբա` 3-1, ԱՄՆ - Չինաստան (կանայք)` 4-0: Վերջին 3 տուրերից առաջ մրցապայքարը գլխավորում է Չինաստանի տղամարդկանց հավաքականը, որը 16 միավոր է վաստակել: Երկրորդ տեղում է Ռուսաստանի (15,5 միավոր), երրորդում` ԱՄՆ-ի թիմը (11,5): Հայաստանի շախմատիստները 11 միավորով ընթանում են 4-րդ տեղում: 7-րդ տուրում նրանց մրցակիցներն են չինուհիները:
Նոյյան տապան  -   Սպորտ