Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտություն է կրել Բոսնիա - Հերցեգովինայի հավաքականից


Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտություն է կրել Բոսնիա - Հերցեգովինայի հավաքականից

  • 04-08-2011 10:11:00   | Հայաստան  |  Սպորտ
 Հայաստանի բասկետբոլի հավաքականը 73:83 հաշվով պարտություն է կրել Բոսնիա- Հերցեգովինայի թիմից Եվրոպայի 16 տարեկանների բասկետբոլի առաջնության ընտրական փուլի «F» խմբում: Ինչպես հաղորդում է «Երկրամաս»-ը, հայ բասկետբոլիստները, առաջին երկու խաղափուլերում զիջել են մրցակցին, իսկ երրորդում եւ չորրորդում ցուցաբերել ուժեղ խաղ, սակայն դա հաղթանակի համար բավարար չի եղել: Մյուս մրցափուլում Հունգարիայի ազգային հավաքականը 68:82 հաշվով պարտություն է կրել Իսրայելի հավաքականից: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հասել է ընտրական փուլին ` «C» նախընտրական փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը: Հայ բասկեբոլիստները հաջորդ խաղում` օգոստոսի 4-ին մրցելու են Իսրայելի հավաքականի հետ: Նշենք, որ ընտրական փուլում հաշվի են առնվում նախընտրական փուլի հանդիպումները: Այսինքն, հաշվի է առնվում, որ հայ բասկետբոլիստները նախընտրական փուլում զիջել են Հունգարիայի հավաքականին, իսկ Իսրայելի հավաքականը` Բոսնիա-Հերցեգովինային: Ընտրական փուլում «F» խմբում առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնող հավաքականները կխաղան կիսաեզրափակչում այն խմբերի հետ, որոնք առաջին եւ երկրորդ տեղերը կզբաղեցնեն «E» խմբում, որը բաղկացած է Սլովենիայի, Հոլանդիայի, Անգլիայի եւ Ռումինիայի հավաքականներից:
Նոյյան տապան  -   Սպորտ