Երեխաները մեկ ժավել են խմում, մեկ` ացետոն


Երեխաները մեկ ժավել են խմում, մեկ` ացետոն

  • 04-08-2011 12:37:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 3-ին ժամը 19.00-ին ստացված տեղեկատվության համաձայն ժամը 13.49-ին ժավել խմելուց թունավորումով Երեւանի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Արագածի փողոցի թիվ 37 տան բնակիչ 2009թ. ծնված Ռազմիկ Եղիազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Նույն օրը ժամը 17.33-ին ացետոն խմելուց թունավորումով Երեւան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 9 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 2007թ. ծնված Արսեն Գարեգինյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն