ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՑ ԿՍԿՍԵՆ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՑ ԿՍԿՍԵՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԻՆ

  • 05-10-2005 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 12-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի իր վերջին հանդիպումը: Այդ օրը հայ ֆուտբոլիստները կմրցեն Անդորայի հավաքականի հետ` մրցակցի դաշտում: Հանդիպմանը հավաքականը կսկսի նախապատրաստվել հոկտեմբերի 7-ից` «Փյունիկ» ակումբի մարզաբազայում: Թիմի գլխավոր մարզիչը` հոլանդացի Հենկ Վիսմանը, հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստների` դարպասապահներ Ռոման Բերեզովսկուն, Արմեն Համբարձյումյանին, Գեւորգ Կասպարովին, պաշտպաններ Կարեն Դոխոյանին, Ալեքսանդր Թադեւոսյանին, Եղիշե Մելիքյանին, Ռոբերտ Արզումանյանին, Վալերի Ալեքսանյանին, Արտաշես Բաղդասարյանին, կիսապաշտպաններ Համլետ Մխիթարյանին, Սամվել Մելքոնյանին, Արմեն Տիգրանյանին, Արթուր Ոսկանյանին, հարձակվողներ Էդգար Մանուչարյանին, Արա Հակոբյանին, Արամ Հակոբյանին, Արամ Ոսկանյանին, Արտավազդ Քարամյանին եւ Գալուստ Պետրոսյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ