ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂ-2005» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆՇԱՐԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂ-2005» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆՇԱՐԸ

  • 04-10-2005 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են շախմատի միջազգային երկու մրցաշարեր: Հատկապես ուժեղ կազմ ունի «Ղարաբաղ-2005»-ի «Ա» մրցաշարը, որում հանդես են գալիս ուժեղագույն 10 գրոսմայստերներ: Մրցաշարն ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի 17-րդ կարգի է: Անցկացված 2 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է Աշոտ Անաստասյանը (Հայաստան), որը 2 միավոր է վաստակել: Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Լեւոն Արոնյան (Հայաստան), Բու Քսիանժի (Չինաստան)` 1,5-ական, Ալեքսեյ Դրեեւ (Ռուսաստան), Կարեն Ասրյան (Հայաստան), Իվան Սոկոլով (Հոլանդիա)` 1-ական, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Բարթոլոմեյ Մաձեյա (Լեհաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Վիկտոր Բոուգան (Մոլդովա)` 0,5-ական միավոր: «F» մրցաշարը, որը նույնպես ուժեղ կազմ ունի, 11-րդ կարգի է: Այստեղ հանդես են գալիս 10 շախմատիստներ, որոնք 7 երկրներ են ներկայացնում: 2 տուրից հետո առջեւում 3 գրոսմայստերներ են` Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա), Սերգեյ Գրիգորյանցը (Հայաստան) եւ Տիգրան Լ.Պետրոսյանը (Հայաստան), որոնք 1,5-ական միավոր են վաստակել:
Նոյյան տապան  -   Սպորտ