ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՇԱՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 03-10-2005 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելում անցկացվեց եվրոպայի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստուհիների առաջնության ընտրական մրցաշարը, որտեղ հանդես եկավ նաեւ Հայաստանի հավաքականը: Հայ ֆուտբոլիստուհիների մրցելույթը շատ անհաջող էր. նրանք հերթով պարտվեցին Իտալիայի (0-15), Իսրայելի (0-10), Ավստրիայի (1-18) հավաքականներին եւ գրավեցին վերջին` 4-րդ տեղը: Այս ընտրական խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված Իտալիայի եւ Ավստրիայի հավաքականները դուրս եկան Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ