ԸՄԲԻՇ ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ<br /> ՄԵԴԱԼԱԿԻՐ<br />


ԸՄԲԻՇ ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ
ՄԵԴԱԼԱԿԻՐ

  • 27-09-2005 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Բերբերյանը (60 կգ քաշային կարգ). նա գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Սա Մ.Բերբերյանի արդեն 2-րդ խոշոր հաջողությունն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նա նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Սեպտեմբերի 26-ին մրցագորգ ելած հայաստանցի մյուս 2 ըմբիշները` Միհրան Ջաբուրյանը (55 կգ) եւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), չկարողացան մրցանակային տեղեր գրավել: Սեպտեմբերի 27-ին` ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս 2 ներկայացուցիչներ` Հարություն Ենոքյանը (74 կգ) եւ Հաբեթնակ Կուրղինյանը (84 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ