ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆՈՐ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ<br /> ՉՈՒՆԻ<br />


ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆՈՐ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԻ

  • 26-09-2005 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իր նոր` «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» կինոնկարն ավարտելուց անմիջապես հետո ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն աշխատելու է ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանի հետ. նա Աբգարյանի նոր նկարահանվելիք ֆիլմի պրոդյուսերն է: «Դեռեւս նոր ֆիլմ նկարելու մտադրություն եւ գաղափար չունեմ ոչ Ֆրանսիայում եւ ոչ էլ Հայաստանում, քանի որ ֆիլմ ստեղծելու մտահաղացումը ինձ մոտ առաջանում է հանկարծակի»,- «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գեդիկյանը: Ֆրանսահայ ռեժիսորն արդեն արդեն մի քանի տարի է համագործակցում է հայաստանցի կինոգործիչների եւ կինոարտադրողների հետ: Այդ ընթացքում երկու անգամ Երեւանում կազմակերպվել է նրա ֆիլմերի ցուցադրությունը: Ռոբեր Գեդիկյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ուսանողների հետ, կարդացել է դասախոսություններ եւ անցկացրել վարպետության դասընթացներ (մաստեր-կլաս):
Նոյյան տապան  -   Մշակույթ