ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼՈԶԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ<br /> ՏԵՂԵՐԸ<br />


ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼՈԶԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ
ՏԵՂԵՐԸ

  • 20-09-2005 19:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարական Լոզան քաղաքում անցկացված շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես եկան տարբեր երկրների 140 շախմատիստներ, որոնցից 15-ը գրոսմայստերներ էին, 21-ը` միջազգային վարպետներ: Մրցաշարի մասնակիցների թվում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը շատ հաջող հանդես եկավ այդ ներկայացուցչական մրցումներում: Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարի 7 պարտիաներից 5-ը նա շահեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի եւ 6 միավորով եւս 2 մասնակիցների հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: Տիգրան Լ. Պետրոսյանը վերջին շրջանում կայուն բարձր արդյունքներ է ցույց տալիս, եւ, ամենայն հավանականությամբ, նա առաջիկայում կհամալրի Հայաստանի ուժեղագույն շախմատիստների շարքերը:
Նոյյան տապան  -   Սպորտ