ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ «ԼԱՀԻՋԱՆ-ՕՓԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ «ԼԱՀԻՋԱՆ-ՕՓԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 06-09-2005 18:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանցի երիտասարդ միջազգային վարպետ Բենիամին Գալստյանը խոշոր հաջողության հասավ Իրանում անցկացված շախմատի «Լահիջան-օփեն» 4-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 5 երկրների` Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի, 238 շախմատիստներ: Նրանցից 5 գրոսմայստերներ էին, 14-ը` միջազգային վարպետներ: Բ.Գալստյանը եւ ադրբեջանցի գրոսմայստեր Գադիր Հուսեյնովը շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 11 տուրում վաստակեցին 9-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը, սակայն քանի որ հայ շախմատիստի մրցաշարային գործակիցներն ավելի բարձր էին, նրան էլ շնորհվեց 1-ին տեղն ու հաղթողի կոչումը: 3-րդ տեղը գրավեց իրանցի գրոսմայստեր Ղայեմ Մաղամին, որը 8,5 միավոր վաստակեց: Նույնքան միավոր ուներ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, պատանի միջազգային վարպետ Արման Փաշինյանը, սակայն ավելի ցածր գործակիցների պատճառով նա ճանաչվեց 8-րդը: Լահիջանի միջազգային մրցաշարում բարձր տեղե գրավեցին Հայաստանը ներկայացնող եւս 2 շախմատիստներ. Հրանտ Մելքոնյանը 8 միավորով 10-րդն էր, Դավիթ Պետրոսյանը` 7 միավորով` 26-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ