ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ՏՐՎԵՑԻՆ ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ<br />


ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ՏՐՎԵՑԻՆ ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ

  • 31-08-2005 18:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի մարզիկները թիմային հաշվարկում գրավել էին 2-րդ տեղը, իսկ անհատապես երկամարտում եւ առանձին վարժություններում նվաճել տարբեր հարգի 20 մեդալ: Օգոստոսի 31-ին ՀՀ Սպորտպետկոմիտեում կայացած հանդիպման ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Շահեն Հովասափյանը շնորհավորեցին պատանի ծանրորդներին, նրանց մարզիչներին, ցանկացան նորանոր հաջողություններ: Միաժամանակ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւավճարներ հանձնեց նրանց: Պարգեւատրվեցին Եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Մելինե Գալուզյանը, 2-րդ մրցանակակիրներ Դավիթ Մուրադյանը, Սեւակ Սահակյանը, Ռուբեն Մամոյանը, Արամ Անդրիկյանը, Աղվան Մելիքյանը, Աննա Գովելյանը, ինչպես նաեւ պատանեկան հավաքականի ավագ մարզիչներ Աշոտ Խաչատրյանը, Օգսեն Միրզոյանը, ծանրորդների անձնական մարզիչները: Հայկական սպորտի ղեկավարները հույս հայտնեցին, որ այսօր պատանեկան մրցումներում հաջողությունների հասած մարզիկներն ապագայում բարձր մակարդակով հանդես կգան նաեւ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում:
Նոյյան տապան  -   Սպորտ