ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 30-08-2005 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի 10 շախմատիստներ մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած միջազգային մրցաշարին, որն անցկացվեց Սեւանում: Մրցաշարի մասնակիցների միջին վարկանիշը 2376 էր, ինչը համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի 7-րդ կարգին: Մրցաշարի հաղթող դարձավ երեւանցի շախմատիստ Լեւոն Բաբուջյանը, որը 9 հնարավորից 7 միավոր վաստակեց: Նրանից ընդամենը կես միավորով ետ մնաց 2-րդ մրցանակակիր, թբիլիսցի Գիա Մարգվելաշվիլին: 6-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Զավեն Անդրեասյանը (Երեւան) եւ Արթուր Չիբուխչյանը (Ստեփանակերտ): 3-րդ մրցանակակիր ճանաչվեց Զ.Անդրեասյանը, որի լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին:
Նոյյան տապան  -   Սպորտ