«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎՍ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ<br />


«ԲԱՆԱՆՑԸ» ԵՎՍ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐԻՑ

  • 26-08-2005 20:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի եվրոգավաթների խաղարկություններում Հայաստանից մասնակցությունը շարունակող միակ թիմը` Երեւանի «Բանանցը», նույնպես դուրս մնաց հետագա պայքարից: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում 2 շաբաթ առաջ կայացած առաջին խաղում երեւանցիները սեփական խաղադաշտում 2-4 հաշվով պարտություն էին կրել ուկրաինական «Դնեպր» թիմից: Քիչ հավանական էր, որ 2-րդ հանդիպումը խոշոր հաշվով շահելով «Բանանց»-ը կշարունակեր պայքարը: Եվ իրոք, Դնեպրոպետրովսկում կայացած պատասխան հանդիպումը երեւանյան թիմը տանուլ տվեց 0-4 հաշվով: «Բանանցի»-ի անհաջողությունները սկսվեցին արդեն 9-րդ րոպեին, երբ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Արտակ Օսեյանը, իսկ թիմը պատժվեց նաեւ 11-մետրանոց տուգանային հարվածով: «Դնեպրի» ֆուտբոլիստները իրացրին տուգանայինը, այնուհետեւ եւս 3 անգամ գրավեցին երեւանցիների դարպասը:
Նոյյան տապան  -   Սպորտ