ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
11-08-2005 20:38:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնարկել է Հայաստանի
վետերան շախմատիստների անդրանիկ առաջնությունը, որի ամենակրտսեր
մասնակիցը 60 տարեկան է: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել.
նրա 32 մասնակիցներից 4-ը տարբեր տարիների Հայաստանի չեմպիոններ
են: Առաջնությունը նաեւ ընտրական բնույթ ունի. 1-ին տեղը գրաված
մասնակիցը երկրի չեմպիոնի կոչումից բացի կնվաճի նաեւ վետերան
շախմատիստների աշխարհի 2005թ.-ի առաջնությունում հանդես գալու
իրավունքը:
Առաջնությունում արդեն 2 տուր է անցկացվել: Վաստակելով 2-ական
միավոր` մրցաշարայինն աղյուսակը գլխավորում են 8 մասնակիցներ:
Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն ընթացող
առաջնությունուկմ ընդամենը 9 տուր կանցկացվի: Երկրի չեմպիոնն ու
մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան օգոստոսի 18-ին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան դրամական մրցանակներ է սահմանել
հաջող հանդես եկած մասնակիցների համար: Մրցանակային հիմնադրամը 245
հազար դրամ է, որից 100 հազարը բաժին կհասնի Հայաստանի չեմպիոնին: