ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
24-06-2005 15:18:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 24-ին ամփոփվեցին
հանրային առողջության հարցերում բնակչության տեղեկացվածության
բարձրացմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության եւ UMCOR-ի
առաքելության իրականացրած ծրագրի արդյունքները: Ծրագիրն արժանացավ
Հայաստանի առողջապահության նախարարության բարձր գնահատականին:
Երկու տարում թողարկվել է 10 հազարական օրինակ տեղեկատվական
գրքույկ ու թերթիկ, անցկացվել է 10 հեռուստատեսային հաղորդում,
կազմակերպվել են ճանաչողական ուղեւորություններ Հայաստանի մարզեր:
Նշվեց, որ բնակչության մեջ առանձնահատուկ հաջողություն են վայելում
տեղեկատվական թերթիկները, որտեղ մանրամասն լուսաբանվում են
բնակչության անվճար կամ մասամբ վճարովի բժշկական սպասարկման եւ
դեղորայք ստանալու իրավունքները:
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ
առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը հույս
հայտնեց, որ տվյալ ծրագիրը կշարունակվի, քանի որ հայտնվում են նոր
առողջապահական ծրագրեր, որոնց մասին բնակչությունը նույնպես պետք է
տեղեկացված լինի: