Կական մտադիր չէ լքել «Ռեալը»<br />


 

Կական մտադիր չէ լքել «Ռեալը»

  • 09-06-2011 17:15:46   | Իսպանիա  |  Սպորտ
 Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հերքել է «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը: 29-ամյա ֆուտբոլիստի ապագան Իսպանիայում անցած ամառվանից դեռ կասկածի տակ էր, երբ բրազիլացին վնասվածքների պատճառով հիասթափեցնող մրցաշար անցկացրեց: Այնուամենայնիվ, Կական բազմիցս նշել է, որ ցանկություն չունի լքել «Ռեալը» եւ վերադառնալ Իտալիա: Նա ասել է, որ Ինտերի գլխավոր մարզիչ Լեոնարդոն նրան չի խնդրել վերադառնալ։ «Նա երբեք ինձ «Ինտերում» խաղալու մասին ոչինչ չի ասել: Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք, ասում եմ, որ ուզում եմ հաղթանակներ ունենալ Մադրիդի «Ռեալում»,- ասել է բրազիլացին:
Նոյյան տապան  -   Սպորտ