ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ»<br />


ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ»

  • 02-06-2005 20:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը Հունգարիայում անցկացված Եվռոպայի առաջնության 2-րդ ընտրական փուլում հաղթելով իրավունք նվաճեց հանդես գալու եզրափակիչ փուլում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հունիսի 2-ին կայացած ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նշեց, որ այդ հաջողությունը ձեռք է բերվել թիմի բոլոր ֆուտբոլիստների շնորհիվ եւ այդ կերպ է հնարավոր դարձել առաջ անցնել Իտալիայի եւ Բելգիայի ուժեղ հավաքականներից: Անդրադառնալով հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ թիմի առջեւ խնդիր է դրված պայքարել մրցանակային տեղ գրավելու համար: Նշվեց նաեւ, որ Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք մրցաշարում 1-5-րդ տեղերը գրավող թիմերն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ