«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ

  • 18-05-2005 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 17-ին եւ 18-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հերթական տուրի խաղերը: Երկրի չեմպիոն «Փյունիկը» վստահորեն 5-2 հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ «Միկան» 3-1 հաշվով` «Լեռնային Արցախ»-ին: Երկու հանդիպումներում ոչ-ոքի գրանցվեցին. «Շիրակի» եւ «Դինամո-Զենիթ»-ի խաղն ավարտվեց 3-3, «Էսթեղլալ-Կոտայք»-ի եւ «Լեռնագործ-Արարատ»-ի խաղը` 1-1 հաշվով: Այս տուրում խաղից ազատ էր «Կիլիկիան»: Առաջատարը Երեւանի «Փյունիկն» է, որը 6 խաղից 16 միավոր է վաստակել: Երկրորդ տեղում է Երեւանի «Բանանցը» (12 միավոր), երրորդում` Աշտարակի «Միկան» (10 միավոր): «Բանանցը» եւ «Միկան» 5-ական խաղ են անցկացրել:
Նոյյան տապան  -   Սպորտ