ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ<br /> «ԲԱՆԱՆՑՆ» Է <br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ
«ԲԱՆԱՆՑՆ» Է

  • 02-05-2005 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 1-1 հաշվով ավարտեց իր խաղը «Էսթեղլալ-Կոտայք»-ի հետ: Մյուս 3 հանդիպումներն ավարտվեցին միեւնույն` 1:0 հաշվով: Այդպես «Կիլիկիան» հաղթեց «Լեռնային Արցախին», «Բանանցը»` «Շիրակին», «Լեռնագործ-Արարատ»-ը` «Դինամո-Զենիթ»-ին: Այս տուրում ազատ էր «Միկան»: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Բանանցը», որը 9 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են «Փյունիկը» եւ «Կիլիկիան»` 7-ական, «Միկան», «Լեռնային Արցախ»-ը եւ «Լեռնագործ-Արարատ»-ը` 3-ական, «Էսթեղլալ-Կոտայք»-ը` 2, «Շիրակը» եւ «Դինամո-Զենիթ»-ը` 0 միավորով: «Միկան», «Շիրակը» եւ «Դինամո-Զենիթ»-ը անցկացրել են 2-ական խաղ, մյուս 6 թիմերը` 3-ական:
Նոյյան տապան  -   Սպորտ