ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ<br /> ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 22-02-2005 19:16:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարը` «Աերոֆլոտ» օփենը, մոտենում է ավարտին: 4 խմբով անցկացվող մրցաշարի 650 շախմատիստների թվում են նաեւ Հայաստանի 28 ներկայացուցիչներ: Նրանցից առավել բարձր արդյունք այս պահին ունեն Արսեն Եղիազարյանը եւ Զավեն Անդրեասյանը: «A-2» խմբում, որտեղ 7 տուր է անցկացվել, Ա.Եղիազարյանը 5,5 միավորով բաժանում է 1-4-րդ տեղերը: Իսկ Զ.Անդրեասյանը «B» խմբում, որտեղ 8 տուր է անցկացվել, 7 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը: «A-1» խմբում, որտեղ հանդես են գալիս ուժեղագույնները, միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Խառլովն է. նա 7 հնարավորից 6 միավոր է վաստակել: Նույն խմբում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 4,5 միավոր, իսկ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը` 4-ական միավոր: «B» եւ «C» խմբերում հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 22-ին, իսկ «A-1» եւ «A-2» խմբերում` փետրվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ