ԲԵՌԼԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ<br /> ԵՐԵՔ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՖԻԼՄԵՐ<br />


ԲԵՌԼԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ
ԵՐԵՔ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՖԻԼՄԵՐ

  • 22-02-2005 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բեռլինում փետրվարի 10-20-ը կայացած ամենամյա կինոփառատոնի մրցութային ծրագրերում ներկայացվել են սփյուռքահայ երեք կինոռեժիսորների ֆիլմեր: Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Վերջին Միտերանը» կինոնկարն ընդգրկված էր հիմնական մրցութային ծրագրում, իսկ ֆրանսահայ ռեժիսոր Ֆրեդերիկ Բալեքջյանի «Մոլախաղ» եւ մոսկվաբնակ Աննա Մելիքյանի «Մարս» կինոնկարները ներկայացվել են «Պանորամա» մրցութային ծրագրում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, այս անգամ հայաստանցի կինոռոժիսորները չեն մասնակցել բեռլինյան փառատոնին, սակայն հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, ֆիլմեր կներկայացվեն:
Նոյյան տապան  -   Մշակույթ