ԵՐԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՀԵՑԻՆ ՎՐԱՑԻ<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՀԵՑԻՆ ՎՐԱՑԻ
ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

  • 21-02-2005 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում առաջին անգամ անցկացվեց ֆուտզալի միջազգային հանդիպում: Հայաստանի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, երկրի գավաթակիր «Թալ Գրիգը» եւ Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Իմեդին», օգտվելով ներքին մրցումներում եղած դադարից, պայմանավորվել են 2 խաղ անցկացնել: Դրանցից առաջինը տեղի ունեցավ փետրվարի 21-ին «Դինամո» մարզադահլիփում: Մրցապայքարը բավականին լարված եւ դիտարժան ստացվեց: Առաջին խաղակեսն ընթացավ երեւանցիների առավելությամբ, որոնք հանգստի գնացին 2-1 հաշվով առջեւում գտնվելով: Սակայն երկրորդ կեսում հիմնականում պատանի ֆուտբոլիստներով համալրված «Իմեդին» ուժեղացրեց ճնշումը, 2 գոլ խփեց եւ խաղը շահեց 3-2 հաշվով: Այս թիմերի 2-րդ հանդիպումը կանցկացվի փետրվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ