ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՌՈՒՍ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ<br /> ՀԵՏ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՌՈՒՍ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ
ՀԵՏ

  • 31-01-2005 20:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի դահուկորդները նախապատրաստվում են Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում փետրվար ամսին կայանալիք աշխարհի առաջնությանը: Նախապատրաստության վերջին փուլը նրանք անցկացնում են Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները: Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզումային հավաքը կեզրափակվի ընտրական մրցումներով, որոնցից հետո վերջնականապես կորոշվեն աշխարհի առաջնության մասնակիցները: Ծաղկաձորում փետրվարի 1-ին մեկնարկող մրցումները բաց են, եւ դրանց հրավիրված են նաեւ Հայաստանի ուժեղագույն դահուկորդները: Ռուսաստանի մարզիկների հետ իրենց ուժերը կչափեն Հայաստանի հավաքականի անդամներ Էդմոն Խաչատրյանը, Հովհաննես Սարգսյանը, Մերի Հակոբյանը եւ Աիդա Սարիբեկյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ