77 մարդ է հոսպիտալացվել ԱՄՆ-ում կայծակի հարվածից հետո<br />


77 մարդ է հոսպիտալացվել ԱՄՆ-ում կայծակի հարվածից հետո

  • 09-06-2011 07:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Շելբի ռազմական ճամբարի շրջաններում նախօրեին կայծակի հարվածի պատճառով հիվանդանոց է տեղափողվել 77 մարդ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, այդ ժամանակ ռազմական ճամբարում ընթանում էին ամառային դասընթացներ: Թեեւ կայծակի հարվածները ուսանողներից ոչ մեկին ուղղակիորեն չեն վնասել, այնուամենայինիվ ապահովության համար նրանց տարել են բժշկական ստուգման: Ընդ որում` շտապ օգնության մեքենայով տեղափոխել են ընդհամենը երկուսին, մյուսներին` ավտոբուսով:
Նոյյան տապան  -   Միջազգային