ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՏԵՂ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ<br /> ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐԱԿՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՏԵՂ ԵՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ
ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐԱԿՈՒՄ

  • 11-01-2005 17:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը 2005թ. հունվարի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը (Ռուսաստան), որի վարկանիշը 2804 է: Առաջին տասնյակում հաջորդաբար տեղեր են զբաղեցնում նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2786), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա, 2757), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2754), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2749), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան, 2741), Մայքլ Ադամսը (Անգլիա, 2741), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2735), Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2728), Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա, 2715): Հայաստանի 4 շախմատիստներ տեղեր են զբաղեցնում ուժեղագույնների առաջին հարյուրյակում: Դրանք են` Վլադիմիր Հակոբյանը (18-րդ տեղ, վարկանիշը` 2693), Լեւոն Արոնյանը (22-րդ տեղ, 2684) Ռաֆայել Վահանյանը (33-րդ, 2670), Սմբատ Լպուտյանը (58-րդ, 2640): Աշխարհի 50 ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում 42-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: ՖԻԴԵ-ն հրապարակել է նաեւ աշխարհի 20-ական ուժեղագույն պատանիների եւ աղջիկների ցուցակները: Հայաստանն այդ ցուցակներում ներկայացուցիչներ չունի:
Նոյյան տապան  -   Սպորտ