ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԵՐԻՆ<br />


ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԵՐԻՆ

  • 29-12-2004 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 29-ին պարգեւատրեց 2004թ.-ի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի հանրապետական առաջնություններում աչքի ընկած թիմերին եւ խաղացողներին: Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկ» (Երեւան) թիմի ֆուտբոլիստներին հանձնվեցին ոսկե մեդալներ եւ 1-ին կարգի դիպլոմներ: Երկրի առաջնության 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ «Թալ Գրիգ» (Երեւան) եւ «Փյունիկ» (Երեւան) թիմերի ներկայացուցիչները ստացան, համապատասխանաբար, արծաթե եւ բրոնզե մեդալներ, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ: Հատուկ մրցանակ շնորհվեց լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կարեն Միքայելյանին («Պոլիտեխնիկ»): Հայաստանի աղջիկների չեմպիոն թիմը` Երեւանի «Քոլեջը», արժանացավ փոխանցիկ գավաթին եւ 1-ին կարգի դիպլոմին: Պարգեւատրվեցին նաեւ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիցները` հանրապետական մարզադպրոցի եւ «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչները, ինչպես նաեւ առաջնությունում աչքի ընկած մյուս թիմերի խաղացողները:
Նոյյան տապան  -   Սպորտ