ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
2,45 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
23-12-2004 18:55:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ.-ի մայիսի 29-ի
«Օլիպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում առավել բարձր
ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին եւ մարզական
կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման համաձայն,
ՀՀ կառավարությունը 2004թ.-ի շախմատի համաշխարհային օլիմպիադայում
երրորդ մրցանակային տեղը զբաղեցրած շախմատի Հայաստանի տղամարդկանց
հավաքական թիմին (6 մարզիկ, 1 մարզիչ) խրախուսելու նպատակով
լրացուցիչ պարգեւատրել է 2 մլն 450 հազար դրամ դրամական մրցանակով`
յուրաքանչյուրին 350 հազար դրամի (մոտ 700 ԱՄՆ դոլար) չափով: Այս
մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է
ընդունվել սահմանված վճարումը կատարել ՀՀ 2004թ. պետական բյուջեի
«Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից
օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ
գավաթի խաղարկություններում հաղթողների եւ մրցանակակիրների
դրամական պարգեւների վճարման ապահովում» ծրագրով ՀՀ կառավարությանն
առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի համար
նախատեսված միջոցների հաշվին: