ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ<br />


ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԿՈՐՈՇՎԻ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ

  • 11-12-2004 12:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդամենը մեկ մրցափուլ է մնացել անցկացնելու Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան (ՀՇԿՏ) կանանց առաջնության մասնակիցներին: Չեմպիոնուհու կոչման համար պայքարը շատ է սրվել: Յոթ մրցափուլից հետո միանգամից 3 մասնակիցներ` Անի Ավանեսյանը, Մարիաննա Գասպարյանը եւ Լիա Մարտիրոսյանը ունեն 6-ական միավոր: Առաջատարների եռյակին հաջորդում են 5-ական միավոր հավաքած 4 շախմատիստուհիներ` Աննա Հայրապետյանը, Լիանա Աղաբեկյանը, Մարինե Դումանյանը եւ Անահիտ Խառատյանը: Հենց այս 7 մասնակիցների միջեւ էլ վերջին մրցափուլում կխաղարկվի ՀՇԿՏ-ի չեմպիոնուհու կոչումը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու Հայաստանի կանանց 2005թ.-ի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ