«ՇԻՐԱԿԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ<br />


«ՇԻՐԱԿԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

  • 08-12-2004 10:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 7-ի նիստում ի թիվս այլ հարցերի քննվել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դիմումը: Նրանում խնդրվում է հաշվի առնել, որ «Շիրակն» իրեն լավագույնս է դրսեւորել հանրապետության բոլոր առաջնություններում, միշտ գրավել է մրցանակային տեղեր, Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի միակ թիմն է բարձրագույն խմբում, ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ, եւ թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբենը Հայրապետյանը գործադիր կոմիտեին առաջարկել է քննարկել բարձրագույն խմբի թիմերի քանակը մեկով ավելացնելու հարցը, նկատի ունենալով, որ ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունից եւ առաջնության մրցունակությունից ելնելով տարեցտարի անհրաժեշտ է ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն հավանություն է տվել այդ առաջարկին:
Նոյյան տապան  -   Սպորտ