ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ<br /> ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ<br />


ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ
ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ԶՈՒՅԳԵՐԸ

  • 12-01-2006 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի աշխարհի առաջնությունը, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, անցկացվելու է նոր մրցակարգով: Համաձայն դրա, չեմպիոնը որոշվելու է մի քանի փուլով` 2007 թվականին: Իսկ մինչ այդ 16 շախմատիստներ, որոնցից 10-ն ընտրվել են Խանտի Մանսիյսկում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում, կանցկացնեն հավակնորդների մրցախաղեր: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավակնորդների 8 զույգերի ցուցակը: Զույգերը որոշվել են շախմատիստների անհատական վարկանիշներին համապատասխան: 1-ին փուլում կմրցեն Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Պետեր Լեկո (Հունգարիա) - Միխայիլ Գուրեւիչ (Թուրքիա), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Սերգեյ Ռուբլեւսկի (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Էթիեն Բաքրո (Ֆրանսիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Մալախով (Ռուսաստան), Հուդիթ Պոլգար (Հունգարիա) - Եվգենի Բարեեւ (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - Մայքլ Ադամս (Անգլիա) զույգերը: Հաղթողները, բաժանվելով զույգերի, կանցկացնեն նոր մրցախաղեր եւ կորոշեն 4 լավագույններին: Այս փուլում բոլոր մրցախաղերը բաղկացած կլինեն 6 պարտիաներից: Հավակնորդների մրցախաղերը, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2006թ.-ի ընթացքում: Մրցավայրը եւ ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում: Հավակնորդների մրցախաղերի 4 հաղթողներն այնուհետեւ աշխարհի նախորդ առաջնության 4 լավագույնների` Վեսելին Թոփալովի (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Պյոտր Սվիդլերի եւ Ալեքսանդ Մորոզեւիչի (երկուսն էլ` Ռուսաստան) հետ 2007թ.-ին անցկացվելիք 2 շրջանով մրցաշարում ի հայտ կբերեն աշխարհի չեմպիոնին:
Նոյյան տապան  -   Սպորտ