ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՐԱ<br /> ԵՐԿԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ<br />


ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՐԱ
ԵՐԿԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

  • 12-01-2006 16:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արձակագիր Վախթանգ Անանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ տպագրվել է նրա երկերի նոր ժողովածուն, ուր տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին գրված լավագույն պատմվածքները, հուշերը, ակնարկներն ու խոհերը: Նոր ժողովածուի «Անտիպ էջեր» բաժնում ընդգրկված են այն բոլոր նյութերը, որոնք հեղինակը չի հասցրել տպագրել կենդանության օրոք: Դրանք ժամանակին գրողի ժողովածուներից դուրս մնացած նյութեր են, նոր գրված պատմվածքներ, ակնարկներ ու խոհեր: Այս ժողովածուն Վախթանգ Անանյանի գրական ժառանգության մի փոքր մասն է միայն:
Նոյյան տապան  -   Մշակույթ