ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ<br /> ԱԼԲԵՐ ՀԵՐՆԻ «ՍԻԼՎԻԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ<br />


ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
ԱԼԲԵՐ ՀԵՐՆԻ «ՍԻԼՎԻԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ

  • 05-01-2006 15:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006 թ. ապրիլի 22-29-ը Թեհրանում կայանալիք Իրանի համալսարանական թատրոնի 9-րդ միջազգային փառատոնին Հայաստանը կմասնակցի Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված Ալբեր Հերնի «Սիլվիա» ներկայացումով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, ներկայացման ռեժիսորն է Ստեփան Ղազարյանը: Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը նախկինում էլ մասնակցել է Իրանում կայացած փառատոններին:
Նոյյան տապան  -   Մշակույթ