ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ<br /> ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 22-12-2005 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խանտի Մանսիյսկում կայացած 2005թ.-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով 1-ին տեղը գրաված միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին դրամական մրցանակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարության 2005թ.-ի պահուստային ֆոնդից 5 մլն դրամ (մոտ 22,2 հազ. ԱՄՆ դոլար) կհատկացվի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեին` Հայաստանի շախմատի ֆեդերացիային տրամադրելու համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:
Նոյյան տապան  -   Սպորտ