ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ<br /> ՇՆՈՐՀՎԵԼ Է ՂԸՐՂԶ ԿԻՆ ՌԵԺԻՍՈՐ ԳԱՈՒԽԱՐ ՍԻԴԻԿՈՎԱՅԻՆ<br />


ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
ՇՆՈՐՀՎԵԼ Է ՂԸՐՂԶ ԿԻՆ ՌԵԺԻՍՈՐ ԳԱՈՒԽԱՐ ՍԻԴԻԿՈՎԱՅԻՆ

  • 19-12-2005 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-18-ը Երեւանում անցկացված երկրորդ «Կին» միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ղըրղզ կին ռեժիսոր Գաուխար Սիդիկովայի «Պատուհան» ֆիլմը, իսկ հատուկ մրցանակը տրվել է ամերիկացի կին ռեժիսոր Ռեբեքա Բարոնին` «Որքան քիչ բան գիտենք մեր հարեւանների մասին» կինոնկարի համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին փառատոնի գրասենյակից, բացի գլխավոր եւ հատուկ մրցանակներից, 6 մասնակիցներ արժանացել են դիպլոմների: Ըստ նույն աղբյուրի, ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված 50 կինոնկարներից մրցույթին մասնակցել են 26-ը: Մրցույթի «Պանորամա» ծրագրին ներկայացվել են ինչպես կին, այնպես էլ տղամարդ ստեղծագործողների ֆիլմեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ