ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ<br /> ՄՈՑԱՐՏԻ 250-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ
ՄՈՑԱՐՏԻ 250-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

  • 07-12-2005 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Մոցարտի 250-ամյակին նվիրված համերգ, որին կմասնակցեն Պորտուգալիայից հրավիրված դաշնակահար Ֆիլիպես Պինտո Ռիբեյրոն եւ թավջութակահար Վարուժան Բարտիկյանը, ամերիկացի ջութակահար Փիթո դի Վրիզը եւ դիրիժոր Ջոն Նելսընը: Ինչպես նշված է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված հաղորդագրությունում, համերգին Ֆիլհարմոնիկի նվագակցությամբ, «Հովեր» կամերային երգչախմբի եւ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչեն Մոցարտի «Մեծ մեսսա դո մինոր» եւ Բեթհովենի «Եռակի կոնցերտ» ստեղծագործությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ