ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 01-12-2005 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաջող է հանդես գալիս Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Մրցումների 2-րդ փուլում նա նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին կայացած պարտիաներում հաղթեց Դարմեն Սադվակասովին (Ղազախստան): Մրցախաղը շահելով 2-0 հաշվով` Լ.Արոնյանը իրավունք նվաճեց հանդես գալու 1/16 եզրափակիչում: Այս փուլի հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 3-ին եւ 4-ին: Լ.Արոնյանը կմրցի Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) - Չաբա Բալոգ (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play