Համայն Ռուսիո եւ Մոսկվայի 16-րդ պատրիարք է ընտրվել<br /> միտրոպոլիտ Կիրիլը<br />


Համայն Ռուսիո եւ Մոսկվայի 16-րդ պատրիարք է ընտրվել
միտրոպոլիտ Կիրիլը

  • 28-01-2009 16:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամենափրկչի տաճարի Ցարական մեծ զանգի տասնվեց ղողանջներով անցած գիշեր ազդարարվեց Համընդհանուր ժողովում Համայն Ռուսիո եւ Մոսկվայի տասնվեցերորդ պատրիարքի ընտրության մասին: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ դարձավ պատրիարքական տեղապահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը: Նրա օգտին են քվեարկել Ժողովի 701 պատվիրակներից 508-ը: Նորընտիր պատրիարքին արդեն շնորհավորել են Ռուսաստանի ղեկավարները: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միտրոպոլիտ Կիրիլի հետ հեռախոսազրույցի ժամանակ «երկրի զարգացման եւ բարոյա-հոգեբանական արժեքների ամրապնդման գործում Ռուս ուղղափառ եկեղեցու եւ պետության միջեւ երկխոսության հետագա ամրապնդման հույս է հայտնել»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play