ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԻ ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ<br /> ՎՐԱ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՆԱԽԱԳԱՀ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԻ ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՎՐԱ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՆԱԽԱԳԱՀ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ

  • 28-11-2008 14:50:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզված է, որ Իրանը կապրի անգամ առանց նավթի արտահանումից ստացվող եկամուտների: Իրանի ղեկավարի այս հայտարարությունը տարածել է IRNA գործակալությունը: «Եթե անգամ թշնամիները դադարեն գնել իրանական նավթը, երկիրը կացությունից դուրս կգա անվնաս»,- Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Ահվազ քաղաք աշխատանքային այցի ժամանակ ասել է Ահմադինեջադը: «Ընթացիկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը որեւէ որոշակի ազդեցություն չունի Իրանի բյուջեի վրա, քանի որ Իրանի տնտեսությունը հենվում է իր ներքին ներուժի վրա: Վերջապես նա (Արեւմուտքը) կհասկանա, որ պատժամիջոցները ոչ մի անդրադարձ չեն ունենում մեզ վրա»,- ավելացրել է երկրի ղեկավարը: Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ Իրանը ունի 138 մլրդ. բարել սեւ ոսկու հաստատված պաշարներ, օրական արդյունահանում է մոտավորապես 4,2 մլն. բարել նավթ:
Նոյյան տապան  -   Միջազգային