ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 07-11-2008 20:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 7-ին Դուբայում աշխատանքն է սկսել Համաշխարհային օրակարգին նվիրված գագաթնաժողովը, որը կազմակերպել են Համաշխարհային տնտեսական ֆորումը եւ Դուբայի կառավարությունը: Գագաթնաժողովին, որպես Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, մասնակցում է Հայաստանի նախկին վարչապետ, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ Eurasia House International-ի տրամադրած հաղորդագրության, գագաթնաժողովը, որին մասնակցում են 700-ից ավելի առաջատար գիտնականներ, գործարարներ, կառավարական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ աշխարհի 60 երկրներից, կանդրադառնա համաշխարհային ընթացիկ օրակարգի առանցքային խնդիրների` ֆինանսական ռիսկերից մինչեւ էներգետիկ անվտանգություն եւ կլիմայի փոփոխություն` նպատակ ունենալով գտնել դրանցից ամենահրատապների լուծման ուղիները: Գագաթնաժողովի արդյունքները, հետագա քննարկման եւ գործողություններ ձեռնարկելու նպատակով, կներկայացվեն հաջորդ տարի Դավոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա ժողովին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն