ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ<br /> ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏԱՐԵԼ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ 2 ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏԱՐԵԼ

  • 14-01-2008 17:00:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 12-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում 70-րդ անգամ մեկնարկել է «Կորուս» անվանումով շախմատի միջազգային փառատոնը: 20-րդ կարգի մրցաշարում հանդես են գալիս աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Գլխավոր մրցաշարի մասնակից 14 գրոսմայստերների թվում է փառատոնի անցյալ տարվա հաղթող Լեւոն Արոնյանը: Խաղացված առաջին 2 փուլերում նա հաղթանակներ է տարել նախ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա), ապա Բորիս Գելֆանդի (Իսրայել) նկատմամբ: Լ.Արոնյանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) 2 հնարավորից վաստակել են 2-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գլխավոր մրցաշարին զուգահեռ անցկացվող «Բ» մրցաշարում Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) իրենց 2 պարտիաներն էլ ավարտել են ոչ-ոքի արդյունքով եւ 1-ական միավորով բաժանում են 7-10-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ