ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿԸ 2 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ 2 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ<br /> Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂՅՈՒՍԱԿԸ 2 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ 2 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

  • 11-01-2008 21:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվող Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 2-րդ փուլում Կարեն Ասրյանը հաղթեց Տիգրան Քոթանջյանին, Զավեն Անդրիասյանը` Տիգրան Նալբանդյանին, Տիգրան Լ. Պետրոսյանը` Լեւոն Բաբուջյանին: Արսեն Եղիազարյան-Սամվել Տեր-Սահակյան, Արա Մինասյան-Արման Փաշիկյան եւ Արտաշես Մինասյան-Սմբատ Լպուտյան պարտիաները խաղաղ ելք ունեցան: Երկու փուլից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Տիգրան Լ.Պետրոսյանը: 6 մասնակիցներ ունեն 1,5-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ