ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

  • 28-12-2007 17:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականին Վենետիկում կբացվի հայկական մշակույթի կենտրոն, ուր կհամակարգվեն եւ կկազմակերպվեն արվեստի տարբեր ճյուղերի նվիրված գիտական կոնֆերանսներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Ինչպես դեկտեմբերի 28-ի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայկական կենտրոնի բացմանը աջակցելու են հայ գործարարները, քանի որ այն գործելու է ամբողջ տարին, իսկ Եվրոպայի կենտրոնում պահել մշակութային կենտրոն բավականին ծախսատար գործ է: Նախարարը նշեց, որ ապագա մշակութային կենտրոնում պետք է ի մի բերվեն եվրոպական երկրներում տեղի ունեցող հայկական մշակութային ծրագրերը, կատարվեն ուսումնասիրություններ եւ վերլուծություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play