ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՍԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԱՄՆ-Ի ՀԱՎԱՍԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ

  • 21-12-2007 16:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մեծ տերություն է եւ ԱՄՆ-ի հավասար գործընկերը միջազգային քաղաքականության մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Այդուամենայնիվ Ռայսը դարձյալ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, ինչը նա կոչել է նահանջ ժողովրդավարությունից Ռուսաստանում: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանին հարկ կլինի անցնել ժողովրդավարական վերափոխումներով, որպեսզի կարողանա լիովին իրագործել իր ներուժը»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային